Ֆիլմի դիտումն ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն՝ ինստիտուցիոնալ ճանապարհով․ Փաշինյանը՝ ԲԴԽ տեսանյութի մասին
11:31 - 13 հունվարի, 2024

Ֆիլմի դիտումն ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն՝ ինստիտուցիոնալ ճանապարհով․ Փաշինյանը՝ ԲԴԽ տեսանյութի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ԲԴԽ-ի՝ «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» խորագրով տեսանյութով՝ հորդորելով անպայման դիտել այն։

Հրապարակմանը կից նա գրել է․ «Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին:

Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաև օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել