Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է |armtimes.com|
09:48 - 08 նոյեմբերի, 2019

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հոկտեմբերի 24-ին որոշել էր կալանավորել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին: Պաշտպանական կողմը որոշումը որակել էր ապօրինի՝ պայմանավորելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներով:

Դատարանը գտել էր նաեւ, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել