Շենգավիթ վարչական շրջանում ամանորյա ձևավորումների ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ ընկնող հատվածի երթևեկությունը:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
comment.count (0)