tert.am: Ես բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունեմ։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պետական կազմակերպություններն իր ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից են ծառայություններ ստանում։
«Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում, կարող եք տնօրենի հետ խոսել։ «Սիլ» ջուրը պետական մարմիններում 200 անգամ քիչ կլինի, քան մնացած ջրերը։ Խայտառակություն է, էս նշանակում ա՝ ընդհանրապես էդ ընտանիքը թողնի Հայաստանից գնա։
«Սիլ» ջուրն իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին թե՛ պետական պատվերների առումով, թե՛ այլ կազմակերպություններում վաճառքի առումով։ Խնդրում եմ, եթե օրենքի խախտում կլինի, հերն անիծեք, ով ուզում է լինի, մեր ընտանիքի կառույցը կլինի, ով ուզում է լինի։ Ես բիզնեսից կմ-երով հեռու եմ, այլ մարդիկ են կառավարում»,- նշեց Սուքիասյանը։
comment.count (0)