Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ
09:11 - 17 հունվարի, 2024

Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա զոհ

Հունվարի 17-ին՝ ժամը 03:23-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։

Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել