ԵԱՏՄ նախագահելու կապակցությամբ Փաշինյանը ուղերձով դիմել է անդամ երկրների ղեկավարներին
 |azatutyun.am|
12:51 - 17 հունվարի, 2024

ԵԱՏՄ նախագահելու կապակցությամբ Փաշինյանը ուղերձով դիմել է անդամ երկրների ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՏՄ-ն 2024 թվականին Հայաստանի կողմից նախագահելու կապակցությամբ վարչապետ Փաշինյանը ուղերձով դիմել է անդամ երկրների առաջնորդներին։

Նա նշել է, որ Հայաստանի առաջնահերթություններից մեկը հանդիսանում է էլեկրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկա ձևավորելու հարցը։

Էներգետիկ անվտանգությունից բացի, Փաշինյանը առաջնահերթություններ է համարել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, պարենային անվտանգությունը։

Ցանկալի արդյունքների հասնելու համար նա նշել է ԵԱՏՄ-ի ներսում վստահության ամրապնդման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել