Հույս ունեմ՝ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|
18:27 - 17 հունվարի, 2024

Հույս ունեմ՝ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հույս ունեմ՝  Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ․ Նիկոլ  Փաշինյան

 

Մեր գործողությունները կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա և լեգիտիմությունն է լինելու մեր քաղաքական դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Վարչապետը հույս հայտնեց, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։

«Ես արձանագրել եմ Հայաստան ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Մեր անելիքը դիվանագիտական տարբեր լեզուները համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,- արձանագրեց կառավարության ղեկավարը։

Վարչապետին հարց հնչեցող ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝  որո՞նք են այդ լեգիտիմ սահմանները՝ միաժամանակ նշելով, որ Փաշինյանը չգիտի, որտեղ է սկսվում մեր սահմանները և որտեղ ավարտվում։

«Ամենայն հարգանքով, տիկի՛ն Խամոյան, ես հստակ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները և դուք էլ գիտեք, այդ սահմանները 1991 թվականին գոյություն ունեցած սահմաններն են և Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային հանրապետությունների միջև եղած ադմինստիատից սահմանները վերացվել են պետական սահմանների։  Դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների ու թղթի վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի»,- հայտարարեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել