hetq.am: Ապրիլի 1-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում դատարանը հարցաքննել է գործով «տուժողներին»:
Մինչ հարցաքննությունը, Զեյնալ Աղաևը «տուժողներին» բացատրել է օրենսդրությամբ նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։
Իր ցուցմունքում «տուժողներից» մեկն ասել է` չնայած իր ծառայության գտնվելու վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից, իբրև թե «հայկական զինուժի ականանետային կրակոցից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»:
Մեկ այլ «տուժող» էլ պատմել է, թե իբր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել «հայկական զինուժի կողմից արձակված ականանետի պայթելու հետևանքով, երբ փորձել է դուրս բերել ադրբեջանական զինուժի մեծամասշտաբ զոհված զինծառայողների դիերը»:
Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում:
Նրանք ևս նշել են, թե իբր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, ականանետերի պայթյուններից, երբ զինվորական ծառայության մեջ են եղել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)