Պաղեստինի «Կարմիր մահիկ»-ը հայտարարել է, որ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Գազայում հիվանդանոցին
 |armenpress.am|
15:55 - 20 հունվարի, 2024

Պաղեստինի «Կարմիր մահիկ»-ը հայտարարել է, որ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Գազայում հիվանդանոցին |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինյան «Կարմիր մահիկ»-ը Իսրայելին մեղադրել է Խան Յունիս քաղաքի հիվանդանոցին հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը: 

«Կարմիր մահիկ»-ը հայտնել է, որ տեղահանված մարդիկ վիրավորվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ հարվածների հետևանքով, որոնք ուղղված են եղել Ալ-Ամալ հիվանդանոցում եղած անձանց, ինչպես նաև փրկարարական գործակալության բազային: Զինվորականները հայտնել են, որ ստուգում են զեկույցը:

Նույն քաղաքի մոտակայքում իսրայելական տանկերը մոտենում են Գազայի ամենամեծ գործող հիվանդանոցին՝ Նասերին, որտեղ մարդիկ հայտնել են, որ կրակոցներ են լսում:

Իսրայելը այս շաբաթ նոր առաջխաղացում է ձեռնարկել Խան Յունիսում՝ քաղաքը գրավելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել