Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

 |factor.am|
21:10 - 30 հունիսի, 2025

Իրանը հայտարարում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի |factor.am|

factor.am: Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը հայտարարել է, որ Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է 935 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը, որին վկայակոչում է Al Arabiya-ն։

Ըստ նրա՝ զոհվածների թվում են 38 երեխա և 132 կին։ Նախորդ երեքշաբթի հրադադարի ուժի մեջ մտնելուց առաջ Իրանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր 610 զոհի մասին։

Ջահանգիրը նաև թարմացրել է Թեհրանի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվածների թիվը՝ նշելով, որ ցուցանիշը 71-ից հասել է 79-ի։

Իսրայելն Իրանի դեմ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարձակվելով Իրանի միջուկային օբյեկտների վրա և սպանելով բարձրաստիճան զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց, ինչը Իսլամական Հանրապետությանը հասցված ամենածանր հարվածն էր 1980-ականներին Իրաքի հետ պատերազմից ի վեր։ Իրանը հակադարձել էր հրթիռային հարվածներով Իսրայելի ռազմական օբյեկտներին, ենթակառուցվածքներին և քաղաքներին։ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ մտավ հունիսի 22-ին՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային էլ ասել է, որ Իսրայելի «ագրեսիայի ակտը հանգեցրել է բազմաթիվ ռազմական հանցագործությունների»։ Ըստ նրա՝ Իրանն ապացույցներ կփոխանցի միջազգային կազմակերպություններին, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն Իսրայելին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել