Էստոնիայում գրեթե 10,000 ուսուցիչ անժամկետ գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում |tert.am|
12:32 - 22 հունվարի, 2024

Էստոնիայում գրեթե 10,000 ուսուցիչ անժամկետ գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում |tert.am|

tert.am: Էստոնիայի գրեթե 10 հազար ուսուցիչ անժամկետ գործադուլ են սկսել՝ կառավարությունից պահանջելով բարձրացնել միջնակարգ դպրոցների ուսուցիչների նվազագույն աշխատավարձը։ Այս մասին հայտնում է delfi.lv կայքը։

Կրթության աշխատողների միության տվյալներով՝ բողոքի ակցիային միացել է 9471 ուսուցիչ՝ 330 էստոնական դպրոցից։ Նշվում է, որ գործադուլը հայտարարվել է անժամկետ, սակայն յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դադարեցնել իր մասնակցությունը։

Ուսուցիչները պահանջում են հանրակրթական դպրոցների աշխատողների նվազագույն աշխատավարձը սահմանել 1950 եվրո։ Մանկավարժներն ընդգծում են, որ աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության ֆոնին եկամտի ցածր մակարդակը հանգեցնում է կրթության ոլորտում կադրերի պակասի։

Չորեքշաբթի Էստոնիայում կսկսվի զուգահեռ համերաշխության գործադուլ, որին կմասնակցեն դպրոցների, մանկապարտեզների և արհեստագործական ուսումնարանների աշխատակիցները։ Ակցիան կտևի մինչև երեք օր, դրան կմասնակցի մոտ 9 հազար մարդ։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիր են նաև երկու ցույց անցկացնել՝ երկուշաբթի Տալլինում Էստոնիայի խորհրդարանի շենքում և չորեքշաբթի Տարտուի քաղաքապետարանի հրապարակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել