Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է
09:56 - 28 ապրիլի, 2025

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն է այցելում։

Այցի ընթացքում նախատեսված են Փաշինյանի հանդիպումները Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը կայցելի նաև «e-Estonia Briefing» կենտրոն և կհանդիպի Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ժամանելուն պես վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Նրան դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել