Ձյուն ու բուք․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում
09:35 - 23 հունվարի, 2024

Ձյուն ու բուք․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ստեփանավանի, Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Բագրատաշեն-Իջևան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի, Մ4-ից Ֆանտան, Ջրաբեր գյուղեր տանող ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Երևան-Սևան 24-ից-39-րդ կմ-ն (բուք), Վանաձոր-Դիլիջան, Մ2-ից-Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, «Չայնիի ոլորաններ», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել