Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. ԲԴԽ
17:30 - 23 հունվարի, 2024

Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. ԲԴԽ

ԲԴԽ-ից հայտնում են՝ Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվեն. Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես հետեւյալ համատեքստում.

Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվել Մեղրիի դատական նստավայրի փակման հարցը՝ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական համատեքստում, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի փակման վերաբերյալ՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի։

Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։

Այս որոշման արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:

Մանրամասները՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել