Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին
18:32 - 23 հունվարի, 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում՝ ի նպաստ հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը և վստահություն հայտնել, որ դրա արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետն ընդգծել է Բելգիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել