Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է
 |1lurer.am|
18:18 - 31 հունվարի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է |1lurer.am|

1lurer.am: Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկություն հայտնել են փոխվարչապետի գրասենյակից: 

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը:

Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել