«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
 |armeniasputnik.am|
12:31 - 01 փետրվարի, 2024

«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարության հակակոռոպցիոն քաղաքականության կամքը 2018 թվականից մինչ օրս ոչ մի միլիմետր չի նահանջել։ Գործադիր մարմնի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր պայքարը ոչ միայն չի նահանջել, այլև հակառակը` կոռուպցիայի դեմ մեր պայքարն ավելացել է։Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,- ընդգծեց նա։

Ըստ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են 2018 թ. մինչ օրս, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։

Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել