ՌԴ Պետդումայի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինն Russia Today լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը տարածաշրջանում Իրանի կողմից ամերիկյան ռազմական բազային հարվածելուց հետո։
Շվիտկինը մատնանշեց, որ հակամարտությունը շատ բարդ է ԱՄՆ համար ինչպես ռազմավարական, այնպես էլ քաղաքական առումով։ Միաժամանակ պատգամավորը հույս է հայտնել, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև ձևավորված իրավիճակը չի հանգեցնի ռազմական հակամարտության։
«Խաղաղ կարգավորման ուղին դեռ առկա է, այն դեռևս միչև վերջ փակ չէ։ Անձամբ ես հույս եմ դնում ՄԱԿ-ի վրա, որը պետք է իր հիմնավոր խոսքն ասի», - նշել է պաշտոնյան։
Իր խոսքերով, հակամարտութան խաղաղ կարգավորման համար ԱՄՆ ու Իրանի միջև պետք է սկսվի բանակցային գործընթաց․ «Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ լարվածության աստիճնը շատ բարձր է, ինչը ոչ մի լավ բանի չի բերի»։
comment.count (0)