Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. Կոռուպցիոն գործով 3 անձ բողոքներ կներկայացնեն ընտրված խափանման միջոցների դեմ
 |pastinfo.am|
12:34 - 06 փետրվարի, 2024

Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. Կոռուպցիոն գործով 3 անձ բողոքներ կներկայացնեն ընտրված խափանման միջոցների դեմ |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց։

Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։

Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել