«Հանրային ձայն»-ի երկու անդամ քվորում ապահովեց ավագանու 5 անդամի մանդատից զրկելու օրակարգով նիստի համար
10:07 - 07 փետրվարի, 2024

«Հանրային ձայն»-ի երկու անդամ քվորում ապահովեց ավագանու 5 անդամի մանդատից զրկելու օրակարգով նիստի համար

35 անդամ ներկա է Երևանու ավագանու նիստին․ քվորում կա։

Հիշեցնենք, որ օրակարգում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ավագանու անդամի մանդատից զրկելու հարցը։

Ավելի վաղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ բոյկոտելու են նիստը, քանի որ առանց նրանց ներկայության ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չէին կարողանա քվորում ապահովել։ Այս պահին նիստին ներկա է «Հանրային ձայն»-ից երկու անդամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել