Երևանի ավագանու 2 անդամ չզրկվեցին մանդատներից. ձայները բավարար չէին
 |armeniasputnik.am|
14:25 - 07 փետրվարի, 2024

Երևանի ավագանու 2 անդամ չզրկվեցին մանդատներից. ձայները բավարար չէին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու արտահերթ նիստում 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։

«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։

Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ. որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատից զրկվեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել