Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է․ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է․ Փաշինյան
 |tert.am|
21:37 - 07 փետրվարի, 2024

Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է․ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է․ Փաշինյան |tert.am|

tert.am: Եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է․ ՀՀ թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին շրջանում հարց է քննարկվում թե հարկ վճարող քաղաքացուն  ինչ մեծարում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։

Պատկերացրեք, ասում են պետությունը ուր է հասել, որ պետության հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Էդ մարդիկ չեն հասկանում, որ եթե հարկ վճարող քաղաքացին չլինի, իրանք աշխատավարձ չեն ստանա։ Առնվազն մինչև հիմա իրենք իրենց բոլոր աշխատավարձերը պետք ա նվիրած լինեին պետությանը։ Բոլոր էդ մարդիկ պետական բյուջեից աշխատավարձ ստացողները  ասում են էս ինչա, այս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացին է։

էս ինչ խայտառակություն է։ Ես այդ մարդկանց անկեղծությանը կհավատամ, եթե մինչև հիմա իրանց ստացած բոլոր աշխատավարձերը, որ ձևավորվել է հարկ վճարող քաղաքացիների հաշվին, վերադարձնեն պետական բյուջե։

Բանակը, զինված ուժերը սնում է հարկ վճարող քաղաքացին։ Կա հարկ վճարող քաղաքացի, կա բանակ, չկա հարկ վճարող քաղաքացի, չկա բանակ։ Ազգային հերոսի մեդալը, որ ձուլում են, ձուլում են հարկ վճարող քաղաքացու տված հարկի հաշվին։ Կա քաղաքացի, որ հարկ է վճարում, կա ազգային հերոս։ Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա լույս։

Չկա հարկ վճարող քաղաքացի, չկա մոմ։ Այդ պետական մարմինը, որը պիտի այդ մոմը առներ, չունի էդ փողը, որ առնի մոմը, չկա անգամ լուցկին, որով հնարավոր կլինի վառել։

Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է։ Առանց նրա չկա այս մարմինը, չկա պետություն, չկա բանակ, չկա զինվոր, ոչ մի բան չկա։

Հազար անգամ ներողություն, խոնարհումս մեր հերոսների առաջ․ եռաբլուրը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է»,- հայտարարեց նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել