1lurer.am: Ազգային ժողովը փետրվարի 8-ի նիստին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար հաստատեց Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը:
107 պատգամավորներից 69-ն են մասնակցել քվերակությանը և կողմ են քվեարկել:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
comment.count (0)