Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերում
20:30 - 08 փետրվարի, 2024

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու զորամասերում

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։

Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։
Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև զորամասերի սպաներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել