news.am: Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել։ Այս մասին Ստամբուլում ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ տարածաշրջանային թեմաներ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված Իդլիբում կրակի դադարեցման ռեժիմի, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության, Լիբիայում եւ Իրաքում իրավիճակի հետ։ Նախագահներ Էրդողանը եւ Պուտինը կոչ են արել Լիբիայում կրակի դադարեցման, որը ուժի մեջ կմտնի հունվարի 12-ին, ժամը 00։00»,- ընդգծել է նա։
Չավուշօղլուի խոսքերով՝ առաջնորդները նաեւ քննարկել են «Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացմնան միջոցառումները՝ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության սրվելուց հետո»։
comment.count (0)