Երևանի Թբիլիսրան խճուղում այրվողն ընդհանուր պահեստային տարածք է. կա և սննդամթերք, և շինարարական ապրանքներ։ Հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Լուրեր են տարածվում, որ պայթյուն է եղել, բայց նախնական տեղեկությամբ պայթյուն չի եղել։
Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, սակայն ծխահարվեն են մեկ հրշեջ և մեկ քաղաքացի, նրանց առաջին բուժօգնություն է ցույց տրվել», - նշել է նա։
comment.count (0)