Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին և բռնկվել
09:14 - 16 հունիսի, 2025

Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին և բռնկվել

Հունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված 24 տոննա ցեմենտով)․ տուժածներ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել