Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևանում. դրանց չափորոշիչները հայտնի են
 |1lurer.am|
11:56 - 12 փետրվարի, 2024

Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևանում. դրանց չափորոշիչները հայտնի են |1lurer.am|

1lurer.am: Այս տարի պլանավորված է 400 թեքահարթակ կառուցել Երևան քաղաքում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը ներկայացրեց թեքահարթակների էսքիզները, որոնք լինելու են միակողմ, երկկողմ և եռակողմ, երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով:

«Խոսել ենք շահառուների հետ, քննարկել ենք, հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ տեսողության խնդիր ունեցող հետիոտների համար: Թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով»,- ասաց Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ այսուհետ եթե որևէ վարչական շրջանում թեքահարթակ կառուցվի, պետք է պահպանել սահմանված չափորոշիչները:

«Ունենք արդեն հստակ տեխնիկական բնութագիր, որով պետք է առաջնորդվենք վերջապես, ունենք գոնե շատ հստակ ստանդարտ թեքահարթակների մասով, և սա նշանակում է, որ որևէ մի վարչական շրջան, որը թեքահարթակ է կառուցում, այս ստանդարտով է առաջնորդվում,- ասաց նա և հավելեց.- Խնդրում եմ այսուհետ այս ստանդարտների պահպանմամբ բոլորը լինեն, և սա նշանակում է, որ մենք պետք է ուշադիր լինենք, որ մեր շինարարները նույնպես խստորեն հետևեն այն ստանդարտին, որը մենք առաջադրել ենք: Անորակ աշխատանք ընդունել չենք կարող»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել