ՀՀ պաշտպանության նախարարը և ՄԹ Համայնքների պալատի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
19:30 - 12 փետրվարի, 2024

ՀՀ պաշտպանության նախարարը և ՄԹ Համայնքների պալատի անդամը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 12-ին ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել