azatutyun.am: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի նկատմամբ: Նրա անունը հայտնվել է Ռուսաստանի ՆԳՆ որոնման տվյալների բազայում:
Հետախուզումը քրեական մեղադրանքով է հայտարարվել, սակայն ՆԳՆ կայքում չի նշված, թե կոնկրետ որ հոդվածով:
«Կալաս Կայա. հետախուզվում է ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում:
ՌԴ ՆԳՆ-ն քրեական մեղադրանքով հետախուզում է հայտարարել նաև Էստոնիայի պետական քարտուղար Տայմար Պետերկոփի նկատմամբ:
Ռուսական մամուլի համաձայն, հետախուզումը հայտարարվել է Էստոնիայի տարածքում Խորհրդային Միության զինծառայողների արձաններն ապամոնտաժելու որոշումների համար:
Նմանօրինակ մեղադրանքով ռուսները հետախուզում են հայտարարել նաև Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ:
comment.count (0)