Հրդեհ Ոսկեպար գյուղի տներից մեկում. կա զոհ
16:48 - 13 փետրվարի, 2024

Հրդեհ Ոսկեպար գյուղի տներից մեկում. կա զոհ

Փետրվարի 13-ին՝ ժամը 12։32-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում այրվում է տուն. հավանական է՝ ներսում դի լինի։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Գ.-ի (ծնված 1939 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով, և ջերմահարվել մոտ 60 քմ հատվածը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել