Ռայիսին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրները
 |azatutyun.am|
18:11 - 10 ապրիլի, 2024

Ռայիսին ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրները |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի և Իրանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։

Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին Թուրքիայի դիրքորոշման համար՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը դատապարտելու հարցում և ընդգծել, որ «այդ հանցագործությունն անպատասխան չի մնա»։

Հարավկովկասյան տարածաշրջանի մասին հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել