Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|
18:26 - 09 ապրիլի, 2024

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նրանք միմյանց շնորհավորել են Ռամադանի տոնի կապակցությամբ:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել