aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորեց մարդկանց ասել, որ գումար վերցնեն, գնան տուն սարքեն։
«Անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ «վայ, էս ի՞նչ ա»։ Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի չորս աշխատող կա՞ Վարդենիսում նստած, թող գումար վերցնեն, գնան տուն սարքեն»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, թե խոսում են, որ եթե անձնագրայինի կամ կադաստրի բաժինը լուծարվում է, ուրեմն բնակավայրը տալիս են։
«Որ առողջապահական հիմնարկ ենք կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց ենք կառուցում՝ էդ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրային բաժինն է։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք»,- ասաց վարչապետը։
Նա կոչ արեց տուն կառուցել, ամուսնանալ ու երեխաներ ունենալ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարդենիսցիները բողոքի ակցիա էին արել, փակել ճանապարհը, քանի որ անձնագրային բաժինը, ըստ խոսակցությունների, տեղափոխվում է Մարտունի։
comment.count (0)