Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Նարեկ Մալյանի դեմ քաղաքացիական հայցի բովանդակությունը
16:30 - 08 հունվարի, 2020

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Նարեկ Մալյանի դեմ քաղաքացիական հայցի բովանդակությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի բովանդակության մասին։

Այս մասին Ռուստամ Բադասյանը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ «Սիրելի՛ քաղաքացիներ, թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականության չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։

Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»,-մասնավորապես, գրել է նախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել