Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով
11:05 - 04 նոյեմբերի, 2024

Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով

2024 թվականի սեպտեմբեր ամսին հայտարարագրվել է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,9 տոկոսով ավելի է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հարկ վճարողների կողմից 2024 թվականի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 հազար 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 հազար 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնեց Բադասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել