Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արա Մարգարյանը
10:09 - 23 փետրվարի, 2024

Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արա Մարգարյանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է հրամանագրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել