Երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզում
18:50 - 28 փետրվարի, 2024

Երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզում

Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել