Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
 |tert.am|
13:30 - 29 փետրվարի, 2024

Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է  ԱԳ փոխնախարարը։

«Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ 

Երեկ Փաշինյանը նաև ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել