Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի զեկույցը
 |factor.am|
19:49 - 29 փետրվարի, 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի զեկույցը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատրաստված «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան» զեկույցը՝ խստորեն դատապարտելով այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը», որը պարունակում է դրույթներ՝ ուղղված մեր երկրի դեմ։ Այդ դրույթները, որոնք հանդիսանում են Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս, որտեղ բոլոր փաստերը խեղաթյուրված են, զրպարտիչ և բացարձակապես անհիմն, լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։

Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, որ Եվրախորհրդարանի անդամները պոպուլիստական ​​քաղաքականության պատանդ են և հեռու են մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցման մշակումից»,- ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ Եվրախորհրդարանն իր զեկույցով, իբր, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, որը դրևորվում է Արցախի դեմ իրականացրած էթնիկ զտման դատապարտմամբ և «անջատաղոկանության խրախուսմամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել