Մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին, օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատորը՝ Թուրքիային F-16-ների վաճառքը արգելափակելու մասին |shantnews.am|
09:36 - 01 մարտի, 2024

Մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին, օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատորը՝ Թուրքիային F-16-ների վաճառքը արգելափակելու մասին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտոր Ռենդ Փոլը (R-KY) դատապարտել է թուրքական F-16-ների կիրառումը 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ՝ կոչ անելով Սենատի իր գործընկերներին ընդունել բանաձև: S.J.Res.60 բանաձևն արգելափակում է F-16-ների և ամերիկյան այլ սպառազինության համակարգերի վաճառքը Թուրքիային։

Սենատի ելույթում, Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում, դոկտոր Փոլը բացատրել է.

«Լեռնային Ղարաբաղ, թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռ։ Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր ադրբեջանցի դաշնակցի կողքին՝ տարածաշրջանը ենթարկեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին՝ F-16-ները, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմի ժամանակ։ 2020-ի պատերազմը և 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունը հազարավոր մարդկանց կյանք խլեցին և հումանիտար աղետ ստեղծեցին՝ ստիպելով փախչել ավելի քան 100,000 մարդու՝ այդ շրջանի բնակչության ավելի քան երեք քառորդին»։

Ելույթը՝ այստեղ:

Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից, այդ թվում՝ Մայք Բրաուն (R-IN), Ջոն Ֆեթերման (D-PA), Մայք Լի (R-UT), Էդ Մարկի (D-MA), Ռոբերտ Մենենդեզ (D-NJ), Գարի Փիթերս (D-MI), Բեռնի Սանդերս (I-VT), Ռիկ Սքոթ (R-FL), Դեբի Ստաբենոու (D-MI), Էլիզաբեթ Ուորեն (D-MA), Փիթեր Ուելչ (D-VT), և Ռոն Ուայդենը (D-OR): Արտոնյալ միջոցը նպատակ ունի ապահովել Կոնգրեսի անհամաձայնությունը Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների օտարերկրյա ռազմական վաճառքի վերաբերյալ: Բանաձևը, ի վերջո, չի անցել՝ 13 կողմ, 79 դեմ և 8 ձեռնպահ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել