armenpress.am: Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ՔԿ-ն միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոց կիրառելու մասին։
Փաստաբանը նշել է, որ Սարգսյանին արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որեւէ մեկի հետ։
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։
comment.count (0)