Ընդդիմությունը դատավորների, դատախազների և ոստիկանների «Սև ցուցակ» է կազմում |aliq.ge|
09:18 - 07 հունվարի, 2020

Ընդդիմությունը դատավորների, դատախազների և ոստիկանների «Սև ցուցակ» է կազմում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի միավորված ընդդիմությունը սկսել է «Սև ցուցակներ» կազմել։ Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմության հերթական հանդիպումից հետո ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավայի պարզաբանմամբ, ցուցակում ընդգրկվել են հիմնականում այն պաշտոնյաները, որոնք չարաշահել են իրենց լիազորությունները։

«Այս ցուցակը հիմնականում վերաբերում է միջին և ստորին շարքերին, իրականացնողներին՝ դատավորներին, դատախազներին և ոստիկաններին»,- հայտարարել է Բոկուչավան։

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով, նշված ցուցակը փոխանցվելու է արևմտյան գործընկերներին, որի նպատակը կլինի հնարավոր պատժամիջոցների սահմանումը, կլինի դա ֆինանսական, թե տեղաշարժվելու սահմանափակումներ։

Միավորված ընդդիմությունը պատրաստվում է նաև կազմել տուժած մարդկանց ցուցակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել