Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|
09:41 - 03 փետրվարի, 2025

Կայա Կալլասը դատապարել է Թբիլիսիում ցուցարարների ձերբակալությունները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դատապարտել է Թբիլիսիում ցույցի ժամանակ ակտիվիստների ձերբակալությունը։

«Թբիլիսիում խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների դաժան ճնշումն անընդունելի է։ Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրից ոչ մի ակնկալիք: ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին՝ հանուն ազատության և ժողովրդավարության նրանց պայքարում», - գրել է նա X-ի իր էջում:

Հանրապետական կոնգրեսական և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը նույնպես մեկնաբանել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։

«Ժամանակն է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի ոչ լեգիտիմ Իվանիշվիլիի և նրա ընկերների դեմ, ովքեր կեղծել են հոկտեմբերի ընտրությունները և այժմ դաժանորեն ճնշում են վրաց ժողովրդին: Ցավոք, Հունգարիան և Սլովակիան սխալվում են՝ արգելափակելով պատժամիջոցները։ Ես կոչ եմ անում ՆԱՏՕ-ի այս դաշնակիցներին վերացնել իրենց վետոն», - նշել է նա։

Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել էին մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:

Վրացիները բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել