news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին իր պատասխանատվության շրջանակից դուրս։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կազմակերպությունն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահությանը։ Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ իրենց դրսևորեցին 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ,- նշում է ՏԱՍՍ-ը)։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը նպատակ ունի ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին կազմակերպության պատասխանատվության շրջանակից դուրս»,- ասել է նա։
Տասմագամբետովը, մասնավորապես, ընդգծել է, որ խաղաղապահ գործունեության ընդլայնումն անհնար է առանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության, ինչպիսին ՄԱԿ-ն է։
«Այս պահին ակտիվորեն ձևավորվում են վարչական, իրավական և կազմակերպչական պայմաններ ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ինտեգրելու համար»,- նշել է Տասմագամբետովը։ -Այսպիսով, Ղազախստանի Հանրապետությունը մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Արեւմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Լիբանանում։ Եվ մենք նախատեսում ենք ընդլայնել փոխգործակցության ձևաչափերը»,- հավելել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս ոլորտում ՄԱԿ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է եղել «համակարգող պետության» ինստիտուտի ներդրումը, որը իրավասու է հանդես գալ ՀԱՊԿ անդամ երկրների անունից՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարության հետ շփումներում։
Տասմագամբետովը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի օրակարգում, որտեղ քննարկվել են կազմակերպության ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ կապելու հեռանկարները, այնուհետև կողմերը նշել են. խաղաղության պահպանման գլոբալ ջանքերում ՀԱՊԿ արդյունավետ մասնակցության կարևորությունը»։
comment.count (0)