Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին
13:41 - 12 մարտի, 2024

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Հունվարի 19-ին հայտարարել էիք, որ մեր մայր օրենքը փոփոխության կարիք ունի, երեկ տեղեկացանք, որ Արդարադատության նախարարությունում արդեն հայեցակարգը մշակված է, խնդրում ենք բացահայտել՝ արդյոք այդ նոր սահմանադրության մեջ կա՞ Անկախության հռչակագիրը, ինչ հետաքրքիր այլ փոփոխություններ կան, որոնց մասին կարող եք բարձրաձայնել, եւ ինչ ժամկետներում եք պատրաստվում հանրաքվե անել։ Նման հարց հնչեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։ 

Փաշինյանը արձագանքեց՝ ինչ վերաբերում է սահմանադրության հայեցակարգին,գիտենք, որ մենք երկար ժամանակ հանձնաժողով ենք ունեցել, որն աշխատել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա։

«Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ դրան, նաեւ էդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ ես հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմաանդրություն։ Չնայած էլի պետք է ասեմ, որ 2020-ի փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր նախատեսված, բայց չեղարկվեց Կովիդի պատճառով, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Եւ հիմա այդ հայեցակարգն արդեն արդի չէ, հիմա ինչ հայեցակարւգ կա․ նոր սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, նոր սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ եւ քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին՝ իր հիմանվորումներով։

Երբ կլինի հանրաքվե․ երբ ես, իմ քաղաքական թիմը եւ բոլորս զգանք, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով [ուղիղ եթերը կտրտում է]․․․։ Ամեն ինչ տեղի ա ունենում էն ժամանակ, երբ տեղի ա ունենում, էս փուլի իմ խնդիրը՝ հանրության հետ ունենալ խոսակցություն էս թեմայով»,- ասաց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել