Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան
 |news.am|
14:15 - 12 մարտի, 2024

Առաջիկայում կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն ԵՄ-ի հետ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը. Փաշինյան |news.am|

news.am: Ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Սա ասվել է, ու հիմա պետք է հասկանանք՝ ԵՄ-ն ինչքան հնարավոր կհամարի, դրանից հետո անենք հետեւություններ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաեւ կարեւոր է, թե Հայաստանի ժողովուրդը ինչքան հնարավոր կհամարի:

Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, եւ հիմա լավ է, որ ԵՄ-ն է ասում, որ Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները երբեք այսքան խորը եւ ամուր չեն եղել: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք մի քանի որոշումներ, որոնք կլինեն այդ ուժեղ հարաբերությունների արտահայտությունը: Չնայած, այնպես չէ, որ մինչեւ հիմա այդ հարաբերությունները չենք ունեցել: Ուղղակի կարծում եմ, որ հարաբերությունները զարգանում են եւ դա նոր արտահայտություններ ու դրսեւորումներ պետք է ունենան:

Այդ արտահայտություններից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Հաջորդ թեմաներից մեկը կարող է լինել առեւտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ-ում արտադրված ապրանքներին եւ Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ:

Հաջորդ արտահայտությունը կարող է լինել անվտանգության ոլորտում մեր համագործակցության եւ հարաբերությունների խորացումը նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարողությունների մեծացումը, նաեւ ԵՄ դիտորդների մանդատի երկարաձգումը: Այս պահին երկու տարի է, եւս երկու տարով երկարաձգելու որոշում կարող է լինել»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց. «Մենք ունենք շատ լայն օրակարգ եւ պատրաստ ենք այն ընդլայնել ու խորացնել: Այս պահին արդեն բավարարը ասված է նոր բան չասելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել