Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ |factor.am|
12:10 - 14 մարտի, 2024

Վրացական կողմի հետ քննարկվում են սահմանազատման հարցով համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները․ ԱԳՆ |factor.am|

factor.am: Հունվարին Վրաստանի Հանրապետություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պայմանավորվել են և հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Factor-ի հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այս հանձնարարականի շրջանակներում որևէ քայլ կատարվո՞ւմ է, և ինչո՞ւ է որոշվել հենց այս փուլում պայմանավորվել և իրականցնել Վրաստանի հետ սահմազատում, ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը մեկնարկել է 1995 թվականին, երբ Հայաստանի և Վրաստանի միջկառավարական պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովներ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորված ընդհանուր ընկալումից զատ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Հարցման մեջ նշվում է, որ այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։

«Վրացական կողմի հետ քննարկվում են համատեղ աշխատանքների վերսկսման ժամկետները և հանձնաժողովների աշխատանքների մասին տեղեկությունը կներկայացվի պատշաճ ժամկետում»,- պատասխանել են գերատեսչությունից՝ չհստակեցնելով որևէ ժամկետ։

Միաժամանակ հայտնել են, որ վարչապետի նախորդ տարվա որոշմամբ հաստատվել է Հայաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի նոր կազմը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել