Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
19:45 - 18 մարտի, 2024

Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սահլե Վորկ-Զևդեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սահլե Վորկ-Զևդեն շնորհավորել է դեսպան Սահակ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել է հաջողություն այդ պատասխանատու առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-եթովպական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զգալի ներուժը և այն իրացնելու հրամայականը։

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պալատի պատվավոր հյուրերի գրքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել