Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով
10:54 - 25 մարտի, 2024

Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին ( Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan)՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։

Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։

ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել.

✔️ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին:

✔️Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին:

  • Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել:
  • Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ:

ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ.

  • ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական,
  • Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։

Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել